Իսրայելը և արաբական երկրները երեք տարվա ընթացքում առաջին անգամ քննարկել են Աբրահամի համաձայնագրերը

ישראל ומדינות ערב דנו בהסכמי אברהם לראשונה מזה שלוש שנים

Բահրեյնի, Իսրայելի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երեք տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Նյու Յորքում՝ Աբրահամի համաձայնագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով բարելավել հրեական պետության և արաբական երկրների միջև հարաբերությունները։ Այս մասին հաղորդել է CBS-ը։

Նախորդ աշխատանքային հանդիպումն այս ձևաչափով տեղի է ունեցել 2023 թվականի հունվարին՝ Աբու Դաբիում։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակումներից և Գազայի հատվածում Իսրայելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսվելուց հետո երկրները դադարեցրել են Աբրահամի համաձայնագրերի վերաբերյալ հանդիպումները։

Նիստին առաջին անգամ մասնակցել են Ղազախստանի ներկայացուցիչները, որի ղեկավարությունը նախկինում նույնպես ցանկություն էր հայտնել միանալ համաձայնագրերին, որոնք կնքվել են Իսրայելի և մի քանի արաբական երկրների միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ։

2020 թվականին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել են Բահրեյնը, Մարոկկոն և ԱՄԷ-ն։ 2021 թվականին Սուդանն է հայտարարել հրեական պետության հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին։ Այս համաձայնագրերից առաջ Իսրայելը դիվանագիտական ​​հարաբերություններ էր հաստատել միայն Եգիպտոսի (1979) և Հորդանանի (1994) հետ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել

ב-COP17 השיקה ארמניה את פלטפורמת ירוואן למערכות אקולוגיות של הרים ומים מתוקים

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

Հայաստանի նախագահության նախաձեռնություններից մեկը՝ «Լեռների և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը», մեկնարկել է COP17-ի շրջանակում։ Հարթակի նպատակն է համախմբել լեռնային երկրներին՝ նպաստելով