Բահրեյնի, Իսրայելի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները երեք տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Նյու Յորքում՝ Աբրահամի համաձայնագրերի շրջանակում՝ նպատակ ունենալով բարելավել հրեական պետության և արաբական երկրների միջև հարաբերությունները։ Այս մասին հաղորդել է CBS-ը։
Նախորդ աշխատանքային հանդիպումն այս ձևաչափով տեղի է ունեցել 2023 թվականի հունվարին՝ Աբու Դաբիում։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ահաբեկչական հարձակումներից և Գազայի հատվածում Իսրայելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսվելուց հետո երկրները դադարեցրել են Աբրահամի համաձայնագրերի վերաբերյալ հանդիպումները։
Նիստին առաջին անգամ մասնակցել են Ղազախստանի ներկայացուցիչները, որի ղեկավարությունը նախկինում նույնպես ցանկություն էր հայտնել միանալ համաձայնագրերին, որոնք կնքվել են Իսրայելի և մի քանի արաբական երկրների միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ։
2020 թվականին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել են Բահրեյնը, Մարոկկոն և ԱՄԷ-ն։ 2021 թվականին Սուդանն է հայտարարել հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Այս համաձայնագրերից առաջ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել միայն Եգիպտոսի (1979) և Հորդանանի (1994) հետ։


