Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը

Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության նախաձեռնությամբ կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարար Միրզոյանը ելույթով է հանդես եկել «Միջտարածաշրջանային փոխկապակցվածության իրականացում» թեմայով քննարկմանը։

Իր ելույթում Արարատ Միրզոյանն անդրադարձել է 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ արձանագրված առաջընթացին, մասնավորապես՝ «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացման շրջանակներում ձեռնարկվող քայլերին ինչպես իրավապայմանագրային դաշտի ապահովման, այնպես էլ գետնի վրա աշխատանքների իրականացման մասով։ Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցումը և/կամ վերագործարկումը կարող է շոշափելի տնտեսական օգուտներ ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում ընկած ներառականության և փոխշահավետության սկզբունքները։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է սահմանային անցակետերի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, առևտրի թվայնացման, ինչպես նաև էներգետիկ և թվային փոխկապակցվածության ընդլայնման ուղղությամբ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ քաղաքական հանձնառությունները պետք է վերածվեն կոնկրետ, չափելի արդյունքներ ապահովող ծրագրերի՝ միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներգրավմամբ։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Սև ծովը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող հուսալի տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ձևավորման կարևորությունը՝ շեշտելով, որ փոխկապակցվածությունը պետք է ծառայի ոչ միայն առևտրի և տնտեսական զարգացմանը, այլև տարածաշրջանային համագործակցության, դիմակայունության և խաղաղության ամրապնդմանը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Գերմանիան՝ որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է. վարչապետը՝ Գերմանիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի. Վադեֆուլ

«Թրամփի ուղու» երկու ուղղությամբ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նոյեմբերի 6-ին անցել է աշխատանքի՝ հայտարարել է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացման արարողությանը, ինչպես նաև պանելային քննարկումների՝ համընդհանուր անվտանգության, խաղաղապահության և