Այս պահին ԼՂ հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում. Միրզոյան

אין תנאים עכשיו להחזרתם הבטוחה של ארמנים נגורנו-קרבאך: מירזויאן

Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում, և, անկեղծ ասած, չեմ տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ապահովելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն դիտարկմանը, որ այն, ինչ տեղի է ունեցել ԼՂ-ում, նաև միջազգային հայցերն ուժեղացնում են Հայաստանին, որովհետև ԼՂ-ն հայ ժողովրդի այդ հատվածի համար բնօրրան էր ու հազարամյա հող:

«Մենք՝ բոլորս, այդ թվում՝ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում, վաղուց ֆիքսել ենք, որ ԼՂ ժողովրդի համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ նրանց ֆիզիկական անվտանգ գոյությունը հնարավոր չի եղել, և տեղի են ունեցել բռնի տեղահանություններ»,- ասաց նախարարը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

סוריה וישראל מקיימות שיחות ברמה גבוהה

Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել

Դամասկոսի պաշտոնական տվյալներով՝ Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են սկսել՝ ուղղված երկու երկրի միջև լարվածության նվազեցմանը: Սիրիայի պատվիրակությունը՝ անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ

ניקול פאשיניאן בירך את נשיא קזחסטן

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։ Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը

רובן רוביניאן קיבל את פני שגריר הפדרציה הרוסית ברפובליקה של ארמניה

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: