Ղրիմում դադարեցվել է վառելիքի վաճառքը ֆիզիկական անձանց

חצי האי קרים אוסר מכירת דלק לכולם פרט לרשויות

Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվել է վառելիքի տրամադրումը ֆիզիկական և իրավաբանական անձանց ինչպես կանխիկ և անկանխիկ, այնպես էլ կտրոններով: Վառելիք կտրամադրվի միայն այն ծառայություններին, որոնք ապահովում են հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը», – գրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Max-ում։

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել և ապավինել բացառապես պաշտոնական տվյալներին: Սա առաջին տարածաշրջանն է նման պաշտոնական սահմանափակումներով:

Ղրիմում և Սևաստոպոլում բնակիչների մի մասը նաև մնացել է առանց էլեկտրաէներգիայի էլեկտրական ցանցերում վնասման պատճառով: Դեպքի վայրերում ընթանում են արտակարգ վերականգնողական աշխատանքներ։ Սևաստոպոլում մտցվել է էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատման գրաֆիկ։

Ղրիմի կամրջի փակման պատճառով առաջացել են երկաթուղային հաղորդակցության խնդիրներ, Ղրիմ մեկնող տասնմեկ գնացք ուշանում է։ Կամուրջն այժմ բաց է, բայց հարյուրավոր փոխադրամիջոցներ ստիպված են մոտ երկու ժամ սպասել անցնելու համար։

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Multi-sector Partnerships, Synergies & New Opportunities, a fishbowl discussion titled Media & Public Trust: Navigating the Communications Environment was held.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։ Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել