Մենք հետաքրքրված ենք, որ Իրանում իրավիճակը կայուն լինի. Ռուբինյան

אנחנו מעוניינים שהמצב באיראן יהיה יציב: רוביניאן

Մենք հետաքրքրված ենք, որ Իրանում իրավիճակը կայուն լինի, և հույս ունենք՝ այդպես էլ կլինի, և այդպես էլ կա: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին:

«Ծրագրերի հետ կապված՝ որևէ դեպքում որևէ սպառնալիք չի լինի»,- ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների դիտարկմանը երրորդ երկրների ներգրավվածությանը ԹՐԻՓՓ նախագծում, նկատեց՝ օրերս հրապարակվել է փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու ԹՐԻՓՓ ընկերությունը:

Նա հիշեցրեց՝ ԹՐԻՓՓ ընկերությունը հայ-ամերիկյան ընկերություն է և ոչ թե հայ-ամերիկյան և այլ երկրի: Եվ այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում:

«Բայց երբ խոսում ենք ավելի լայն իմաստով ԹՐԻՓՓ ծրագրից օգուստներ քաղելու վերաբերյալ, այստեղ, իհարկե, օգուտներ քաղելու են թե Իրանը, թե Վրաստանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը: Եկեք տարբերակենք մասնակցություն բիզնես-նախագծում, նման բան չի նախատեսվում, և ԹՐԻՓՓ-ի արդյունքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում օգուտներ հարևան երկրների համար, այստեղ միանշանակ նաև ուղիղ կապ կա այն իմաստով, որ ԹՐԻՓՓ-ի գործարկման արդյունքում և ապաշրջափակման օրինակ՝ Հայաստանը, օրինակ՝ երկաթգծային կապ է ստանում Իրանի, ՌԴ-ի հետ, Ռուսաստանը՝ Թուրքիայի»,- ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի քննադատությանը ծրագրի իրականացման վերաբերյալ, նկատեց՝ հրապարակված փաստաթուղթը այն մասին է, որ միջանցք չի լինելու:

Նա հիշեցրեց՝ ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջին 5 տարում, ընդգծեց՝ հրապարակված փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է՝ անվտանգությունը պահելու են ՀՀ համապատասխան մարմինները, անձնագրային և մաքսային ընթացակարգեր լինելու են, հայ սահմանապահները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային և մաքսային տեղերում:

«Բա իրենք որ «գույք՝ պարտքի դիմաց» մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչի՛ են 100 տոկոսը հանձնել: Պարոն Օսկանյանի օրոք մեր ռազմավարական օբյեկտների մի մեծ մաս հանձնվել է օտար պետության: Թող հեքիաթներ չպատմեն»,- նշեց նա՝ պատասխանելով քննադատությանը, թե ինչու է Հայաստանի մասնաբաժինը քիչ լինելու ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում (26 տոկոս):

«Որովհետև ներդրումներ է անելու ԱՄՆ-ն»,- պարզաբանեց Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

התקיים דיון במתכונת דיון מעגלי פתוח תחת הכותרת: „תקשורת ואמון הציבור: ניווט במרחב התקשורתי”.

«Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։

Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացել է «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկում։  Քննարկման

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել