Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում

מפגש היסטורי בלשכה הסגלגלה בבית הלבן: מנהיגים רוחניים ארמנים ושגריר ארמניה בארה”ב נשאו תפילה

Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրել

Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հավաքական աղոթք հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում  հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի,
Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի  տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գերշ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական  կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։
Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։
Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։
Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Անկախությանդ 35-ամյակը շնորհավոր Հայաստան

Հայրենիքիս սիրելի հայեր, Այսօր՝ սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակն է։ Թեև Իսրայելում Յոմ Կիպուռ է, և մենք տանից դուրս գալ չենք կարող, մեր սրտերը

המסר של מגן זכויות האדם אנאהיט מנסיאן ביום העצמאות של הרפובליקה של ארמניה

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել

אני שולח ברכות חמות לתושבי ארמניה ביום העצמאות שלכם: רוביו

Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: «Միացյալ Նահանգները տոնում է Հայաստանի հետ ձեր անկախության վերականգնման