Skip to content

Քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով և առավելագույնը 6 ամսում. Գալյան

Քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով և առավելագույնը 6 ամսում. Գալյան

Առաջարկվում է սահմանել ընդհանուր կարգավորում, ըստ որի՝ քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով, այսինքն՝ ամրագրվում է վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած՝ սահմանելով միայն որոշակի բացառիկ դեպքեր դրանից շեղվելու համար: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 12-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Քրեական դատավարության գրավոր ընթացակարգը նորություն չէ, այժմ էլ կան վարույթներ, որոնք քննվում են գրավոր ընթացակարգով, և նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթն ամբողջությամբ:

Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննությունն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով, կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու, ապացույցներ հետազոտելու՝ կողմի միջնորդությունը»,- ասաց նախարարը և հավելեց, որ դատարանը չի կարող կամայականորեն կիրառել այս կանոնը, ուստի ցանկացած դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս պետք է պատճառաբանի այդ որորշումը, այն է՝ պատճառաբանի, թե ինչու է շեղվել այդ կանոնից:

«Սա հանգեցնելու է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը և բողոքների՝ ավելի արդյունավետ քննությանը, հետևաբար, որպես հաջորդ քայլ, նախագծով սահմանվում է, որ վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, այսինքն՝ սահմանվում է բողոքների քննության 6-ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է հետաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով»,- պարզաբանեց նախարարը:

Ըստ Գալյանի՝ այս կարգավորումը կնպաստի արդարադատության որակի և արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանում՝ բացառելով բանավոր քննության ժամանակ դատավարական չարաշահումներ և գործերի անհարկի ձգձգումներ:

Իսկ եթե նախատեսված սահմանված ժամկետը սպառվի, իսկ դատավարությունն ավարտված չլինի, ապա դա կարող է առաջացնել դատավորին կարգապահամական պատասխանատվության ենթարկելու հարց:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով. Նիկիտաս Կակլամանիս

Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով. Նիկիտաս Կակլամանիս

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Մկրտչյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի