Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանը

הופעלה תחנת הכוח הסולארית התעשייתית הגדולה הראשונה בארמניה
Հայաստանում շահագործման է հանձնվել առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանը՝ «Մասրիկ-1»-ը, որը տեղակայված է Գեղարքունիքի մարզում։ Կայանի նախագծային հզորությունը կազմում է 55 Մվտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝ շուրջ 24 միլիոն կՎտ/ժ։ Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն։
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ընդունած որոշումներով «ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերության «Մասրիկ-1» արևային կայանը անցել է էլեկտրական էներգիայի արտադրության փուլ և ստացել սակագին։
«Մասրիկ-1»-ը ոչ միայն կարևոր ներդրում է էներգետիկ ոլորտում, այլև Հայաստանի՝ վերականգնվող և մաքուր էներգիայի աղբյուրների զարգացման առանցքային բաղադրիչն է։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

אצווה נוספת של חיטה נשלחה לארמניה במעבר דרך אזרבייג’ן

Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան: Ռուսաստանից կմատակարարվի 10 վագոն ցորեն: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ գնացքը շարժվել է ժամը 18:00-ին «Ադրբեջանական

שרי התשתית של ארמניה, טורקיה דנים במאמצי החייאת הרכבת

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները. Ուրալօղլու

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները, որոնք նախկինում ակտիվորեն օգտագործվել են մեր երկրների միջև՝